Այսօր լրագրողները ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցին՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ աղքատությունը կարելի է հաղթահարել՝ աշխատատեղեր բացելով, ներդրումներ անելով, դա նախագահի թեկնածուի գործառույթների մե՞ջ է մտնում ներդրումներից խոսելը:
Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ճիշտ ա ասել: Էս երկրում որեւիցե մի մարդ որ կարում է 5-10 աշխատողի տեղ բացի, խի՞ չանի խոսքի հիմա, ինչի՞ համար չանի»:
Երբ խոսք գնաց իր բիզնեսների, արտոնությունների մասին՝ Սամվել Ալեքսանյանն ասաց. «Էլի սկսա՞ք, ես ոչ մի հատ մոնոպոլիա չունեմ, քելեք»:
Մեր դիտարկմանը, որ անչափահաս երեխաներ էլ են աշխատում ձեր սուպերմարկետներում՝ Սամվել Ալեքսանյանն ուշագրավ պատասխան տվեց. «Իմ տղեն էլ ա գնացել Նոր տարում աշխատել սուպերմարկետում»:
Ամբողջությամբ՝ aravot.am