
«Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա էս թազա Սահմանադրությամբ: Հիմա Ազգային ժողովի նախագահն ու նախագահը գնան, նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն: Տենց կլինի՞: Շատ էլ սրանք խոսում են առանց մտածել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը` խոսելով կառավարման համակարգի փոփոխության ու Անվտանգության խորհրդի կազմի մասին:
Դիտարկմանը, որ նախագահի լիազորությունները խիստ սահմանափակվում են նոր Սահմանադրությամբ, Ս.Սարոյանը պատասխանեց. «Ի՞նչ լիազորություն: Որ գնաց նստեց, լսեց, ի՞նչ պիտի անի»: