SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Ստելլա Հ.-ն և Արմինե Գ.-ն Ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Զավարյան փողոցի 97 հասցեում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում 2 տղամարդիկ իրենցից գումար են գողացել։
Նրանք ներկայացել են, որ մեկը բժիշկ է, իսկ մյուսն էլ՝ վարչության պետի տեղակալ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի և անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված անձինք հանդիսանում են Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի բնակիչ, 26-ամյա Մուշեղ Սարգսյանն ու Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ալիկ Աղաջանյանը։
Վերջիններս բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացրել են Ոստիկանություն, որտեղ Ստելլա Հ.-ն ու Արմինե Գ.-ն հայտնել են, որ նրանք նշված հյուրանոցային համալիրում գումարի դիմաց սեռական հարաբերություններ են ունեցել իրենց հետ, որից հետո վիճաբանել են և հարվածներ են հասցրել իրենց, այնուհետև իրենցից խլել են վճարած գումարը։ Դրանից հետո Արմինեի պայուսակից գողացել են 40 հազար դրամ, իսկ այդ մասին իմանալով՝ Արմինեն սեղանի վրայից վերցրել է Ա. Աղաջանյանի բջջային հեռախոսը։ Ոստիկանություն ահազանգած Ստելլա Հ.-ն Արմինե Գ.-ն արդեն Ոստիկանությունում հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց։ Իսկ Մ. Սարգսյանն ու Ա. Աղաջանյանը ստորագրությամբ բաց են թողնվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանությունում Մ. Սարգսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Նատալի Ֆարմ» ՓԲԸ-ում՝ որպես տարածքային ղեկավար, իսկ Ա. Աղաջանյանը, ով աղջիկների մոտ ներկայացել էր վարչության պետի տեղակալ, դա իրականությանը չի համապատսանում։ Մ. Սարգսյանը նախկինում աշխատել է «Նատալի Ֆարմ» ընկերությունում՝ որպես մենեջեր, սակայն 1 տարի առաջ աշխատանքից ազատվել է։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: