Մոսկվայում բնակվող 13 տարեկան Վիկտորյա Ադամյանը մասնակցեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» հեռուսատաշոուի «կույր լսումներին»։ Նա կատարեց հանրահայտ «My Funny Valentine» ստեղծագործությունը, որը գրվել է 1930-ականներին և որն ավելի քան 600 երգիչ է երգել, այդ թվում` Ֆրենկ Սինատրան ու Էլլա Ֆիզջերալդը։
Վիկտորյայի կատարումը դուր եկավ ժյուրիի անդամ Բաստային։ Նա սեղմեց կարմիր կոճակը, պտտվեց, որ տեսնի երգող աղջկան, իսկ հետո ասաց` ես պարզապես սպասում էի` երբ եմ վերադառնալու իրականություն։