Արկանզասից սևամորթ երիտասարդ տղամարդը, ով իրեն անվանում է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի արտամուսնական կապից ծնված որդի, իր կյանքի մասին մանրամասներ է պատմել բրիտանական Daily Mail պարբերականին։
30-ամյա Դենի Ուիլյամսի խոսքով՝ իր մայրը եղել է մարմնավաճառ և 1985 թվականին 13 անգամ ինտիմ կապի մեջ է մտել նախկին նախագահի հետ։
Ուիլյամսը նշել է, որ կցանկանար մոտիկից ծանոթանալ հոր հետ։
Daily Mail-ի տեղեկություններով՝ 1999 թվականին Ուիլյամսն առաջին անգամ հայտարարել էր իր ենթադրյալ հոր մասին։ ԶԼՄ-ները գրել էին, որ Քլինթոնը համաձայնել էր ԴՆԹ թեստ հանձնել, որը չի հաստատել հայրությունը։ Սակայն Դենին անձամբ հերքում է, թե երբևէ որևէ փորձաքննություն է կատարվել։
Մանուկ հասակում նախկին նախագահի ենթադրյալ երեխային տարել են Քլինթոնների առանձնատուն՝ ծանոթացնելու հոր հետ, սակայն Հիլարին շրխկացրել է դուռը երեխայի առջև։
Բիլ և Հիլարի Քլինթոններն ամուսնացած են 1975 թվականից։ 1980 թվականին զույգը դուստր է ունեցել՝ Չելսին։ Ողջ նախագահական ժամկետի ընթացքում (1993-2001թթ.) նրան հետապնդել են սեքսուալ բնույթի սկանդալները: