Փետրվարի 12-ը ամուսնական գործակալությունների միջազգային օրն է: Պարզվում է՝ նման գործակալություններ կան Երևանում, դրանցից օգտվողներ՝ նույնպես:
– Հաճախորդների 90 տոկոսն ունի բարձրագույն կրթություն ու հենց կայացած, կիրթ ու գրագետ մարդկանց համար դժվար է գտնել իրենց երկրորդ կեսին: Սովորական մարդիկ հեշտ են ամուսնանում, իսկ դժվարություններն առաջանում են զարգացած մարդկանց մոտ,- ասում է ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը:
Նրա փոխանցմամբ՝ կանայք նախընտրում են ոչ շատ մեծ տարիք ունեցող տղամարդկանց, տղամարդիկ էլ՝ ոչ շատ գեր կանանց:
– Մեզ դիմող տղամարդիկ առաջին հերթին ասում են՝ կինը պետք է գեր չլինի, անգամ այդ նախադասությունն անգիր ենք արել: Դրա համար որոշեցինք կազմակերպել յոգայի դասընթացներ: Կանայք հաճախում են նաև մերսումների: