Երևանում 28-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում 28-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. shamshyan.com

Փետրվարի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարգարյան 1-ին նրբանցքի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Հակոբյանը իրենց շենքի բակում իր վարած Opel մակնիշի 35 QD 637 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մարգարյան փողոցի 20 շենքի բնակիչ՝ 3-ամյա Տիգրան Սարգսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է «Արմենիա» բժկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոն։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com