Աշոտ Խուրշուդյանի գրառումը Facebook-ի իր էջում:
Վահան Ասատրյան-ը դպրոցական օլիմպիադայի արդյունքներն էր հանել ու թույն վերլուծություն արեց։ Գրեմ վերջնական վերդիկտը.
Ա. 1-ին տեղում ֆիզմաթ դպրոցն է։ Բոլոր ձևերով։
2-րդ ու այսպես մինչև 5-րդ տեղ ֆիզմաթ դպրոցն է։ Ինչու՞, քանի որ մասնակցությունը ահռելի է, ի տարբերություն մնացածների, որոնք ավելի քիչ մասնակցություն ունեն։
Բ. Հաջորդ մրցունակ դպրոցը Քվանտն է, բայց կրկնում եմ էական զիջում է ֆիզմաթին
Գ. Եթե գովազդի ու ներդրած փողի հետ համեմատենք, ապա ԱՅԲ-ը խայտառակություն է։
Դ. Զարմանալի բարձր դիրքում է հայտնվել Չեխովն ու Դ. Վարուժանի անվան դպրոցը։
Ե. Ցանկը համալրում է Շիրակացու ճեմարանը։
ՀԳ
Հետազոտությունը պարզապես բալերով չենք արել։ Պիկեր, միջին բալեր, մասնակցության աստիճան, ցածրից ավագ դպրոց դինամիկա։
ՀՀԳ
Մասնակցությունը շատ կարևոր է։ Կարճ ասած, եթե մասնակցությունը լիներ պարտադիր, ու ոչ միայն ինքնավստահ աշակերտները մասնակցեին, ապա ֆիզմաթի բալերը կմնային անփոփոխ, իսկ մյուսների միջին ցուցանիշը շատ կտրուկ կընկներ։