Երևանում ոստիկաններն հայտնաբերել են BMW X5 մակնիշի «գոլդ» համարանիշներով «ֆռֆռացող» 32-ամյա երիտասարդին, ով կասկածվում է թմրանյութեր վաճառելու մեջ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում ոստիկաններն հայտնաբերել են BMW X5 մակնիշի «գոլդ» համարանիշներով «ֆռֆռացող» 32-ամյա երիտասարդին, ով կասկածվում է թմրանյութեր վաճառելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով իրացնելով՝ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Ոստիկանության Նոր նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Պողոսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են խոշոր չափի կանաչավուն չորացված զանգված։ Ոստիկանները պարզել են նաև, որ իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և, և Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը նա ձեռք է բերել Բագրևանդ թաղամասում։

Երեկ՝ փետրվարի 12-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Բագրևանդ թաղամասից Ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Միլիտոնյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս եղել է BMW X5 մակնիշի 98 VV 999 համարանիշի ավտոմեքենայով։

Պարզվել է, որ խոշոր չափի մարիխուանան Ն. Պողոսյանին վաճառել է Գ. Միլիտոնյանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում Գ. Միլիտոնյանը ձերբակալվել է։ Այսօր՝ փետրվարի 13-ին, գիշերը ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանները

Իսակովի պողոտայից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նոր Նորքի Ոստիկանություն են բերման ենթարկել Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Գաբրիելյանին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է խոշոր չափի կանաչավուն չորացված զանգված, 2 հատ կաթուցիչներ՝ մուգ շագանակագույն հետքերով։ Վերջինս Ոստիկանությունում հայտնել է, որ իր մոտ եղածները «Մարիխունա» տեսակի թմրանյութ է, որը գնել է Իսակովի պողոտայում, ոմն Գևորգից։

Ոստիկաններն ունեն կասկածներ, որ ոմն Գևորգը հանդիսանում է Գ. Միլիտոնյանը, իսկ Հ. Գաբրիելյանն ու Ն. Պողոսյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։ Հայտնաբերված թմրանյութերը փոխանցվել են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։

Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com