
Երևանի ավագանու 2018 թվականի նիստում գրանցված սկանդալային միջադեպից հետո ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
«Մարդիկ համակարգիչների առջև նստած ուրախանում են, իսկ այստեղ կոնկրետ մարդիկ վատանում են։ Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանին քիչ առաջ տարան Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա, այնպիսի գարշահոտ էին գցել ողջ դահլիճով, հակագազ էր հարկավոր։ Այսօրվա թատրոնը բոլոր տեսակի սահմաններն անցավ»,- մասնավորապես գրել է նա: