
Երևանից Մոսկվա թռչող Airbus A321 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել վառելիքի պակասի պատճառով։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն նախօրեին։ Ռեն-ՏՎ հեռուստաալիքը հայտնել է, որ ինքնաթիռի անձնակազմը Pan-Pan ահազանգ է տվել (ռադիոհեռախոսային կապով նշանակում է վթարային իրավիճակ, որի ժամանակ տրանսպորտային միջոցին և ուղևորներին վտանգ է սպառնում)։
Պարզ ասած` ինքնաթիռը հայտնել է վթարային իրավիճակի մասին, որի ժամանակ անհապաղ օգնություն անհրաժեշտ չէ։
Հայտնի չէ` որտեղ է ինքնաթիռը վայրէջք կատարել։