Մոսկովյան փողոցի հիմնանորոգմամբ ոչ մի մետր կանաչ տարածք չի կրճատվի
Advertisement 1000 x 90

Մոսկովյան փողոցի հիմնանորոգմամբ ոչ մի մետր կանաչ տարածք չի կրճատվի

Երևանի Մոսկովյան փողոցը հիմնանորոգելու որոշման նախագիծը հաստատվեց: Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու 2018-ի առաջին նիստում:

«Փողոցի հիմնանորոգման անհրաժեշտությունը բխում է ՀՀ  կառավարության համապատասխան որոշման պահանջներից: Հաշվի առնելով, որ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի հիմնական մասը, Նալբանդյան փողոցը, Մաշտոցի պողոտան  երկար ժամանակ չեն հիմնանորոգել, իսկ ընթացիկ սպասարկումն այլևս արդյունավետ չէ և չի համապատասխանում անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ պահանջներին` քաղաքապետարանը մշակել է  փողոցի հիմնանորոգման աշխատանքների համապատասխան  փաստաթղթերը: Դրանք անցել են սահմանված կարգով փորձաքննություն»,-ասաց փոխքաղաքապետ Վահե Նիկոյան! ը:

Հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային վստահության ծառայությունների ձեռքբերման արժեք, կազմում է 222 մլն դրամ: Ավագանու կողմից որոշումը հաստատելուց հետո այն շուտով  կներկայացվի ՀՀ կառավարությանը:

«Նախագծում նշված է, որ հիմնանորոգման ընթացքում լինելու են թեքահարթակներ, հետևաբար տեղաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար խնդիր չի լինի»,-նկատեց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն ու հետաքրքրվեց` տեսողական խնդիր ունեցող մարդկանց համար արդյո՞ք նախատեսված են ուղղորդող սալիկներ տեղադրել Մոսկովյան փողոցում:

Նիկոյանի խոսքով` հիմնանորոգվելու է փողոցի միայն վնասված մասերը: Եթե այդ հատվածներում նման անհրաժեշտություն լինի, ապա կներառվեն նաև դրանք: Նիկոյանի հավաստմամբ` հիմնանորոգման արդյունքում Մոսկովյան փողոցում ոչ մի մետր կանաչ տարածք չի կրճատվի: Աշխատանքների իրականացման համար հատկացվելու է երկու ամիս, որի  ընթացքում փողոցը կփակվի մասամբ:



Նման նյութեր