Մոսկվայում մարմնավաճառուհին որոշել է պատժել կլիենտին ժլատության համար և ոստիկանություն է կանչել, հայտնելով, որ տղամարդը հարձակվել է իր վրա: Հինգերորդ ալիքի տվյալներով, ամեն ինչ տեղի է ունեցել լույս երեքշաբթի գիշերը մայրաքաղաքի Տագանսկի շրջանում: Ժամանած իրավապահները պարզել են, որ որևէ ավազակություն չի եղել:
Պարզվել է, որ 35-ամյա սիրո քրմուհին կանչով եկել է երիտասարդ տղամարդու տուն: Սակայն տղամարդը հայտարարել է նրան, որ նա աշխատանքի համար չափազանց շատ գումար է խնդրում և սկսել է վռնդել նրան բնակարանից:
Ի պատասխան աղջիկն որոշել է վրեժ լուծել կլիենտից, և զանգահարելով ոստիկանություն, սուտ մեղադրել է նրան: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների ժամանելուց հետո մարմնավաճառուհին խոստովանել է, որ բորբոքվել է ու չկայացած կլիենտից հանել բոլոր պահանջները: