Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չէ սա արդեն վերջն է: Ծաղկաձորի քաղաքապետն ասում է՝ «քանի որ Աշոտ Կարապետյանը բանակային տարիքում էր, երկրից դուրս գալու խնդիր ուներ, դրա համար նրա համար դահուկ չեն պատվիրել»:
Մնում է մտածել, որ Աշոտը զինկոմիսարիատ էր գնում, որ գնա բանակ, բայց հանկարծ նստացրեցին ինքնաթիռ ու Կորեա ուղարկեցին…. Բայց շարունակությունն ավելի բոց է. կրկին քաղաքապետին հետևելով՝ երևի ուզեցել են հորեղբոր տղուն՝ Հարությունին ուղարկեն, Աշոտն է դեմները դուրս եկել, Աշոտին են ուղարկել հին դահուկներով:
Իսկ շարունակությունն էլ հեչ խնդալու չի՝ պարզվում է Աշոտը մարզակոշիկը սքոչով է կապել….
Ֆինալը ցնցում է՝ «Եթե ուզում եք իմանալ` աշխարհի ամենալավ լիժեքն էլ տանք, մեկ ա, ինքը ոնց իջնի, ըտենց էլ իջնելու ա. վերջին տեղն են ընգնելու, մենք չունենք ըտենց դահուկորդ: Հարութն էլ գնար, Վազգենն էլ գնար, Աշոտն էլ գնար, մեկ ա, նույն ձևի, նույն տեղն էր գնալու»:
Աշոտ ջան, ախպեր ջան, քանի որ քեզ լիժան էլ չի փրկի, քայլելով վերջից գնա, մաքուր օդ շնչելով:
Տղերք, լա՞վ եք»: