Մայրը չի ցանկացել դստերը թողնել բոյֆրենդի հետ ժամադրության և նրան շղթայակապ է արել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մայրը չի ցանկացել դստերը թողնել բոյֆրենդի հետ ժամադրության և նրան շղթայակապ է արել

Վոլգոգրադի մարզում 15-ամյա դպրոցական աղջիկն ինքն է դիմել ոստիկանությանը և խնդրել փրկել իրեն մորից: Նա հայտարարել է, որ ծնողն իրեն շղթայակապ է պահել, հաղորդում է Mash-ը:

Աղջկա ոտքին հայտնաբերվել են կապտուկներ, իսկ տանը, որտեղ նա բնակվում էր, իրավապահ մարմինների ներկայացուցիչները շղթա են գտել:

Անչափահասի մայրը չի հերքել դաժան վերաբերմունքի փաստը: Նա իր վարքագիծը բացատրել է նրանով, որ դուստրը սկսել է հաճախ գնալ տնից իր սիրած տղայի հետ ժամադրության:

Այժմ աղջիկն ուղարկվել է բժշկական հետազոտության, իսկ նրա մորը ստուգում է ոստիկանությունը:

Տեսանյութը՝ այստեղ.