Youtube-ում 2013 թվականից տեղադրված է Հայկ Ղեւոնդյանի (Սպիտակցի Հայկո), 2012 թվականից ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Սեյրանյանի, Վրաստանի Մառնեուլիի շրջանի ադրբեջանական գյուղերից մեկի բնակիչ, երգիչ Նասիբի եւ այլոց մասնակցությամբ տեսանյութը:
Տեսանյութը նկարահանվել է 2007 թվականին, Տավուշի մարզի Կողբ գյուղի տարածքում, Կողբի բնակիչներից մեկին պատկանող ամառանոցում: Քեֆ-համերգի մասնակիցները ադրբեջանական երգեր, մուղամներ են երգում`ադրբեջաներեն և հայերեն բառերով:
Համացանցում քեֆ-համերգի տեսանյութը դիտել է գրեթե 189 հազար մարդ, դրա 104 մեկնաբանողների մեծ մասը հայեր են, ովքեր հայհոյախառն, վիրավորական մեկնաբանություններ են գրել:
Ի դեպ, ժամանակին Կամո Սեյրանյանը «Առավոտին» պարզաբանել էր այս տեսանյութի վերաբերյալ խոսակցությունները: Նրա տեսակետը կարող եք կարդալ այստեղ: