Ադրբեջանի նախագահը իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, թե Երևանը գրավելու մասին չի մոռացել, անպայման հասնելու է դրան: Բայց մինչև Երևանը գրավելը կան նաև այլ հարցեր: Նախ պետք է գրավել Արցախը:
«Տարիներ առաջ Ադրբեջանի ղեկավարներն իրենց հայտարարություններով մեզ շեղում էին Արցախի ուղղությունից, իսկ հիմա, երբ Երևանի ու Սևանի անունն են տալիս, հավանական է դառնում Նախիջևանի, Գեղարքունիքի ուղղությունից հարձակումը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը: