Շատ ենք լսել այն մասին, որ չի կարելի խեսել հեռախոսով այն ժամանակ, երբ հեռախոսը վերալիցքավորվում է, սակայն համոզիչ բացատրություն չենք ստացել:
Այս հարցի պատասխանը պարզելու համար մենք փորձեցինք խորանալ հարցի էության մեջ:
Մենք եկանք այն համոզման, որ վտանգ իրականում կա և խնդրում ենք առավել զգոն լինել ու խնայել ձեզ:
Վերալիքավորվող հեռախոսը խոսելու ընթացքում չափից ավելի շատ է տաքանում և կարող է ամեն վայրկյան պայթել:
Մեկ, նույնիսկ ամենափոքր արտադրական թերությունը, կարող է ճակատագրական լինել: Նման ողբերգական պատմություններ արձանագրվել են արդեն, որոնք վերջացել են տեսողության կորստով, այրվածքներով և այլ բարդություններով:
Ուշադի եղեք, հատկապես, երեխաների նկատմամբ:
Ձեզ ենք ներկայացնում հեռախոսից օգտվելու մի քանի պարզ կանոններ`
Մի՛ օգտագործեք հեռախոսը, երբ այն վերալիցքավորվում է
Վերալիցքավորման ընթացքում մի՛ պատասխանեք զանգերին և նամակներին
Հեռախոսը լիցքավորման մի՛ դրեք մահճակալի, բազմոցի կամ այլ հեշտ այրվող առարկաների մոտ
Զանգին պատասխանելուց առաջ, անջատեք վերալիցքավորման սարքը: