Կարելիայի բնակիչը երեք տարի բռնաբարել ու խոշտանգել է իր երկու դուստրերին
Advertisement 1000 x 90

Կարելիայի բնակիչը երեք տարի բռնաբարել ու խոշտանգել է իր երկու դուստրերին

Կարելիայի բնակիչը երեք տարի խոշտանգել ու բռնաբարել է իր երկու մանկահասակ դուստրերին: Գործով նախաքննությունն ավարտվել է, դատարանում սկսվել է գործի քննությունը, 48-ամյա բռնաբարողին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Ըստ life.ru-ի, այդ մասին հաղորդում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ռեգիոնալ քննչական վարչությունը:

Հանցագործին դատում են միանգամից երեք հոդվածով՝ «14 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ», «Խոշտանգում», «Ծնողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում»:

Քննության վարկածով, 2014-2017թթ. մեղադրյալը իր երկու մանկահասակ դուստրերին պատճառել է ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ, զրկել է քնից, հանգստից ու անդորրից՝ նրանց նկատմամբ կատարելով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ ու խոշտանգումներ, ասվում է ՔԿ քննչական վարչության հաղորդագրության մեջ:

Քննիչները նշում են, որ աղջիկները պահվել են հակասանիտարական պայմաններում, սննդի ու հագուստի պակաս էին զգում: