Հայտնի երգիչների սիրառատ համերգը` Վալենտինի օրվա առթիվ. life.tert.am
Advertisement 1000 x 90

Հայտնի երգիչների սիրառատ համերգը` Վալենտինի օրվա առթիվ. life.tert.am

Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում երեկ կայացավ համերգ` նվիրված սիրո տոնին։ Համերգին մասնակցում էին Սոֆի Մխեյանը, Սևակ Խանաղյանը, Սարգիս Ավետիսյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Հայկ Դուրգարյանը։ Երեկոյի հանդիսավարը Հակոբ Հակոբյանն էր, վերջինս նաև երգեց Արմեն Հովհաննիսյանի հետ։

Երգիչներն իրենց երգացանկի սիրային երգերը նվիրեցին երկրպագուներին ու կոչ արեցին սիրելու և սիրելիներին երջանկացնելու գեղեցիկ օր պարգևելու համար չսպասել հատուկ տոների։

2 ժամ տևողությամբ համերգային ծրագրի ընթացքում հնչեցին ինչպես լիրիկական, այնպես էլ ռիթմիկ ստեղծագործություններ, որոնք հանդիսատեսին ստիպեցին պարել։

Ամբողջությամբ՝ life.tert.am