Երեկ armtimes.com-ը տեսանյութ էր տարածել, որում երեւում է, թե ինչպես Բուսաբանական այգում զբոսանքի ելած մանկահասակ երեխաներից մեկին ապտակում է ուղեկցող կինը: Տեսանյութը լայն քննարկման առարկա է դարձել, առաջացրել շատերի վրդովմունքը: Մարդիկ պահանջում են պատժել դաստիարակին: Վերջինը կոպիտ է վարվում մյուս սաների հետ եւս։
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նյութն ուսումնասիրության փուլում է: Իսկ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը yerkirmedia.am-ին տեղեկացրել է, որ երեխայի ինքնությունը պարզվել է, առաջիկայում կճշտվի նաեւ մանկապարտեզը, ուր նա հաճախում է եւ կոպտությամբ աչքի ընկած դաստիարակչուհին: Վերջինս կենթարկվի պատասխանատվության: