
ՑԱՅԳ-ը գրում է. Շիրակի մարզի դպրոցներում վերջին երկու օրերին խուճապ կա: Կրթական հաստատությունների ղեկավարների հետ զրուցել են ոստիկանության աշխատակիցներն ու հորդորել զգուշություն ցուցաբերել, ուշադիր լինել, թե ովքեր են մտնում դպրոց և ինքնությունը պարզելուց հետո միայն ներս թողնել նրանց: Անհանգստություն ծնողների շրջանում ևս կա: