Ոստիկանության ՔԿԳՎ ծառայողները Արտաշատի բաժնի կողմից ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով 2017 -ի նոյեմբերի 30-ից հետախուզվող Արմեն Խաչատրյանին բերման ենթարկեցին:
Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի հետքերով մեկնել էին Արարատի մարզի Կանաչուտ գյուղ:
Խաչատրյանը թաքնվել էր գյուղի Այվազովսկու փողոցի տան ավտոտնակում գտնվող գետնահորում: Ոստիկաններին տեսնելով՝ հետախուզվողը փախուստի փորձ է արել, ինչը քրեական հետախույզները կանխել են: Արմեն Խաչատրյանը բերման է ենթարկվել Գլխավոր վարչություն ու ներկայացվել ոստիկանության Արտաշատի բաժին: