Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից թռիչքներ կիրականացվեն Հայաստանի հայրաքաղաք և հակառակը։ Չվերթերը կմեկնարկեն ապրիլից։
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն ապրիլից չվերթեր կիրականացնի Սանկտ Պետերբուրգից Գյումրի:
«Ապրիլի 18-ից Սանկտ Պետերբուրգից Գյումրի շաբաթական երկու չվերթ կիրականացվի: Մարտի 28-ից շաբաթական երկու չվերթ կիրականացվի Թբիլիսի»,–ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ Սանկտ Պետերբուրգից կանոնավոր ավիաչվերթեր կգործարկվեն նաև դեպի Իսպանիա, ինչպես նաև՝ Նաբերեժնիե Չելնի, Կալինինգրադ, Քյոլն և Պիզա քաղաքներ: