Facebook-ը թողարկել է Workplace աշխատանքային սոցիալական ցանցը
Advertisement 1000 x 90

Facebook-ը թողարկել է Workplace աշխատանքային սոցիալական ցանցը

Facebook-ը թողարկել է Workplace աշխատանքային վճարովի սոցցանցը: Սոցիալական ցանցը նախատեսված է աշխատանքային, գործնական շփումների համար:

Այս սոցցանցն ինտերֆեյսով և գործառույթներով շատ նման է Facebook-ին, սակայն այն չի պարունակում գովազդային նյութեր:

Workplace-ից օգտվելը կլինի վճարովի: Եթե ընկերությունն ունի 1000 հոգուց պակաս աշխատակիցներ, ապա մեկ օգտատիրոջ համար սոցցանցից օգտվելը կարժենա 3 դոլար:

1000-ից ավելի աշխատակիցներ ունենալու դեպքում սոցցանցից օգտվելը կարժենա 2 դոլար, իսկ 10.000-ից ավելի աշխատակիցների դեպքում՝ 1 դոլար:

Այս նախագիծը պատրաստվել է գրեթե մեկ տարի: Սոցցանցի թեստավորման փուլին մասնակցել են 1000-ից ավելի ընկերություններ:

Սիրարփի Աղաբաբյան

168.am