Facebook սոցիալական ցանցը մտադիր է մի շարք միջոցառումներ իրականացնել տեղեկատվական անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ երկու անգամ կրկնապատկելով մասնագետների թիվը: Այս մասին հայտարարել է Facebook- ի փոխնախագահ Ջոել Կապլանը: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` Կապլանը նշել է, որ հնարավոր է անել ավելին հետագա հարձակումները կանխելու համար: «Մենք դրա համար հատկացնում ենք բավական միջոցներ, մասնավորապես՝ ավելացնում ենք անվտանգության ոլորտում աշխատող մասնագետների թիվը 10-20 հազարով: Մենք նաեւ շարունակում ենք համագործակցել մի շարք օղակների հետ` մեթոդներ մշակելու համար, որպեսզի պաշտպանենք մեր ցանցից օգտվողներին».- ասաց Facebook- ի փոխնախագահը:
Սեպտեմբեր ամսին սոցիալական ցանցի անվտանգության պատասխանատու Ալեքս Ստամոսը հանդես է եկել հայտարարությամբ , նշելով, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ինչ-որ ռուսական կազմակերպություն 100 հազար դոլար է ծախսել սոցիալական ցանցերում քաղաքական գովազդներ տարածելու եւ կեղծ հաշիվներ եւ էջեր ստեղծելու համար:
Facebook-ը հետագայում ԱՄՆ-ի Կոնգրեսին է փոխանցել շուրջ 3 հազար գովազդային հայտարարությունների օրինակ, որտեղ վարույթ է անցկացվում,պարզելու, թո որքանով է Մոսկվան ազդել ընտրությունների վրա: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը առնչություն չունի քաղաքական գովազդների հետ եւ չգիտի, թե ով է կանգնած նման պատվերների հետեւում: