Դատարան է ուղարկվել ձկներ ապօրինի արդյունահանելու փորձի դեպքով հարուցված քրեական գործը։
Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի հուլիսին տղամարդու հետ նախնական համաձայնությամբ Ուռուտ գետից էլեկտրական հոսանքի գործադրմամբ ձկներ ապօրինի արդյունահանելու դիտավորությամբ՝ ինքնաշեն էլեկտրական սարքի հաղորդալարը հոսանքին միացնելուց հետո, վերցնելով մյուս ծայրին միացրած ցանցը՝ մտել է գետը, մի քանի րոպե փորձել է ձուկ որսալ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել, որսի ընթացքում տղամարդը տեղում մահացել է:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։