Լարված իրավիճակ ոստիկանության Արմավիրի բաժնի մոտ. Արմավիրի դատախազի եղբայրը և Գարեգին Բ-ի մտերիմները հարձակում են գործել քաղաքացու վրա. armlur.am
Advertisement 1000 x 90

Լարված իրավիճակ ոստիկանության Արմավիրի բաժնի մոտ. Արմավիրի դատախազի եղբայրը և Գարեգին Բ-ի մտերիմները հարձակում են գործել քաղաքացու վրա. armlur.am

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էջմիածնում Արմավիրի դատախազի եղբայրը` Համլետ Ներսիսյանը, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  -ի մտերիմները,  մասնավորապես մրգաստանցի Գևորիկը, հարձակում են գործել Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյան վրա:

ArmLur.am-ի հետ զրույցում Ռաֆայել Մխիթարյանն ասաց, որ նա ճանապարհին է եղել, երբ մի խումբ տղաներ հարձակվել են իր վրա, ու նա հազիվ է կարողացել գնալ ոստիակնություն և հաղորդում տալ հանցագործության մասին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ վերոհիշյալ մարդկանց միջև վիճաբանությանը պատճառը գումարային խնդիրներն են եղել: Ռաֆայել Մխիթարյան մեզ փոխանցեց, որ ներկա պահին ոստիկանության Արմավիրի բաժնի շենքի մոտ հավաքվել են վերոհիշյալ անձիք և սպասում են, որպեսզի իրեն տանեն: Ռաֆայել Մխիթարյանից հետաքրքվեցինք, թե իրավապահները ինչ են անում իր անվտանգությունն ապահովվելու համար, նա ասաց, որ ոչ մի բան չգիտի, կարող է ընդամենն ասել, որ հազիվ է հասել  ոստիկանություն և հաղորդում տվել հանցագործության մասին:

armlur.am