Օրեր առաջ հատուկ հրավերով Հայաստան էր ժամանել Givenchy ապրանքանիշի տարածաշրջանի թրեյներ-դիմահարդար Վիկտորիա Դիաչենկոն՝ ներկայացնելու ապրանքանիշի S/S 2018 հավաքածուն: Հավաքածուի շնորհանդեսն անցավ ոչ ֆորմալ, ջերմ միջավայրում: «Վարդագույն նախաճաշ» անվան ներքո ընթացող հանդիպմանը հրավիրված էր նաև Wnews.am-ը: Մենք ոչ միայն ծանոթացանք լեգենդար ապրանքանիշի նորույթներին, որոնք շատ շուտով ցուցադրված կլինեն նաև Rouge խանութ-սրահներում, այլև բացառիկ հարցազրույց ունեցանք Givenchy -ի ներկայացուցչի հետ:
–Վիկտորիա սա Ձեր առաջի՞ն այցն է Երևան:
-3-րդ անգամ եմ Երևանում, բայց հիշում եմ, երբ առաջին անգամ եկա, որքան էի զարմացել: Ես չգիտեմ՝ ինչ են ասում ռեյթինգները, բայց ինձ թվում է Հայաստանում ամենագեղեցիկ աղջիկներն են: Առաջին տպավորությունը ձեր քաղաքից հենց այն էր, որ այստեղ ապրում են գեղեցիկ, կոնտրաստային արտաքինով հայուհիներ, ովքեր սիրում են անել գեղեցիկ դիմահարդարում:
–Որպես մասնագետ, ի՞նչ խորհուրդ կտաք «կոնտրաստային արտաքինով հայուհիներին»:
-Նախ ասեմ, որ շատ դրական կարծիք ունեմ, թե ինչպես են շպարվում հայ աղջիկները: Կոնտրաստային արտաքին ասելով նկատի ունեմ կոնտրաստային գույները` հիմնականում մուգ մազեր, մուգ աչքեր և բաց կամ միջին թխության մաշկ: Այսպիսի արտահայտիչ արտաքինը թույլ է տալիս հայուհներին պարզապես ընդգել շուրթերը կամ թարթիչները և արդեն տպավորիչ տեսք ունենալ: Մյու կողմից նրանք կարող են թույլ տալ իրենց ամենահամարձակ էքսպերիմենտները դիմահարման մեջ, օգտագործել վառ, անսովոր գույներ:
–Ի՞նչ կասեք 2018-ի դիմահարդարման թրենդների մասին:
-Գարուն-ամառ սեզոնի գլխավոր թրենդը հայլայթերն է, որը ստեղծում է փայլուն մաշկ, ակտուալ են աչքերի ծայրերին արված սլաքները, ներսից մուգ ընդգծված աչքի ներքևի կոպը, փայլուն շրթներկը: Յուրաքանչյուր թրենդ պետք է փորձարկել արտաքինից ելնելով, որքանով ես դրանով քեզ հարամարվետ զգում: Այս գարուն ես խորհուրդ կտամ փայլուն մաշկն և փայլուն շուրթեր: Givenchy-ին 2018-ի նոր հավաքածուում ունի միանգամից 3 հայլայթեր, որոնք կլուծեն փայլուն մաշկի խնդիրը, իսկ փայլող շուրթեր կարելի է ստանալ մեր հրաշալի փայլուն շրթներկով` Gloss Interdit Vinil:
–Իսկ ո՞րն է Givenchy-ի ձեր ամենասիրած արտադրանքը:
-Le Rouge շրթներկը` շատ գեղեցիկ կաշվե պատյանով: Այն չափազանց ցանկալի աքսեսուար է յուրաքանչյուր կնոջ համար: