Կոնստանտին Տեր-Նակալյան. «Թերևս ֆիքսենք, որ ոչինչ չանելն ու ֆեյսբուքում պրարաբությամբ զբաղվելը չի կարող համարվել ճիշտ քայլ»
Advertisement 1000 x 90

Կոնստանտին Տեր-Նակալյան. «Թերևս ֆիքսենք, որ ոչինչ չանելն ու ֆեյսբուքում պրարաբությամբ զբաղվելը չի կարող համարվել ճիշտ քայլ»

Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը Facebook-ի իր էջում. «Ֆեյսբուքյան սնոբերի սեզոնային սրացումների ժամանակ իմանում ենք, որ 1 000 դրամները վատ են բանակի համար, քաղաքացիների նվիրած ոչ լետալ սպառազինությունն ու միջոցները (հեռադիտակներ, նշանոցներ, էկիպիռովկայի տարրեր, аптечка-ներ և այլն) վատ են բանակի համար, լվացքի մեքենաները վատ են բանակի համար։ Ընդհանրապես, ամեն ինչ վատ է բանակի համար, եթե դա չի անում պետությունը, չէ՞ որ մենք բավարար քանակությամբ հարկեր ու տուրքեր մուծում ենք, թող չթալանեն ու նորմալ բանակ պահեն։ Արդեն այլ հարց է, որ ֆեյսբուքյան սնոբերը միշտ պատրաստ են շատ հիմնավոր ու ցասումնալից բացատրեն, որ պետությունը չի անում այդ ամենը ու հաճախ խնդրի լուծումը, ըստ միջին վիճակագրական սնոբի, հանգում է նրան, որ «դրանց ջպերը ծախեք, բանակ պահեք»․․․

Ինչպես ցանկացած պոպուլիզմ ու դեմագոգիա, այս ամենն, իհարկե, ունի բազում ու բազմաթիվ օբյեկտիվ ու իրական փաստերի վրա կառուցված կառկաս, բայց եկեք դիմենք սովորական թվաբանության ու համեմատական անալիզի։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ վաղը պետությունը դառնում է իդեալական ու ոչ մի կոպեկ չեն թալնում և ոչ նպատակային ծախսում։ Բանակը պահպանում է իր առկա թվակազմը և բյուջեն։ Արդյո՞ք այդ ժամանակ մենք կկարողանանք ասել, որ բանակն ապահովված է ամեն ինչով ու ամեն ինչ տեղին է։

Խոսենք մոտավոր թվերով․ ՀՀ ԶՈւ թվակզամը շա՜տ մոտավոր ու կլորացրած, կազմում է 70 000 հազարին մոտ թիվ, իսկ ռազմական բյուջեն՝ մոտ 1 միլիարդ դոլար։ Էլի շատ կոպիտ հաշվարկով, ստացվում է, որ իդեալական ու նպատակային տնօրինման դեպքում, մեկ զինծառայողին հասնելու է տարեկան 14 000 դոլար կազմող բաժին՝ ընդհանուր ռազմական բյուջեից։

Հիմա դիտարկենք ԱՄՆ ԶՈւ-ի համանման ցուցանիշները։ Բանակի, ՌՕՈՒ-ի, ՌԾՈւ-ի, Ծովային հետևակի կորպուսի ու Ազգային Գվարդիայի ընդհանուր թվակազմը 2017-ին կազմել է մոտ 1,1 միլիոն, իսկ ռազմական բյուջեն՝ 602 միլիարդ դոլար։ Էլի նույն մոտավոր ու կոպիտ հաշվարկով ստացվում է, որ ամերիկյան մեկ զինծառայողին բաժին է հասնում մոտ 600 000 դոլար կազմող բաժին՝ ընդհանուր ռազմական բյուջեից։ Այսինքն, սիրելի սնոբեր ու ադեկվատ քաղաքացիներ, մոտ 40 անգամ ավելի շատ, քան իդեալական տեսլականի ՀՀ ԶՈւ-ի դեպքում։

Դրա շնորհվիվ, ամերիկացի զինվորի զենքն ու սպառազինությունը ավելի թանկ է ու ժամանակակից, ուտելիքը ավելի համով է, զորամասերը ավելի հարդարված են ու լվացքի մեքենաներով և այլ կենցաղային տեխնիկայով հագեցած, աշխատավարձը՝ բարձր, թոշակները՝ բարձր և այլն։ Հասկանո՞ւմ եք, չէ՞, սիրելի սնոբիկներ ու ադեկվատ մարդիկ, որ մեր առկա ռազմական բյուջեի իդեալական տնօրինման դեպքում, հայ զինվորը ապահովվածության տեսանկյունից տասնապատիկ անգամ զիջելու է ամերիկացի զինծառայողին։ Նորմա՞լ է արդյոք դա։ Համենայն դեպս՝ օրինաչափ է։ Արդյո՞ք պետք է համակերպվել դրա հետ։ Բնականաբար՝ ո՛չ։ Ինչպե՞ս կարելի է կրճատել այդ տարբերությունը․․․

Այ, այստեղ գալիս է ամենահետաքրքիրը․ միագամայն իրավացի են ֆեյսբուքյան սնոբերն ու ադեկվատ մարդիկ, երբ ասում են, որ պետությունը պետք է կատարելագործի իր ինստիտուտները, պայքարի կոռուպցիայի դեմ ու բարձրացնի կառավարման որակը։ Սակայն ճիշտ են նաև նրանք, ովքեր ասում են, որ ամբողջ պատասխանատվությունն ու բեռը պետք է պետական համակարգի վրա թողնել։ Ի վերջո, պետություն ասվածը միայն պետական համակարգը չէ, այլև սոցիումը ու եթե այդ սոցիումի որոշ տարրեր պատրաստակամ են իրենց ուժերով ու իրենց պատկերացրած օգուտը տան և պետական ինստիտուտը գտնում է, որ դա իրոք օգտակար է, քավ լիցի, ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ եք փնթփնթում ու պիտակավորում։ Առավել ևս, որ «մեր հարկերից» բրնձողների մեծ մասը սպիտակով աշխատավարձ էլ չի ստանում, որ հարկ տա, ոմանք՝ փեշով փող են տվել, որ չծառայեն ու էսօր էլ բանակի ու պետության ճիշտ գործելաոճից են փրթում, երրորդներն էլ պարզապես չարացած մարգինալներ են, ովքեր դեմ են ամեն բանի, ինչին դեմ չի մեծամասնությունը։

Չէ, ի՞նչ խոսք, կան նաև միանգամայն ադեկվատ մարդիկ, ովքեր դեմ են, բայց հարց է ծագում, թե ո՞վ է իրենց ստիպում միանալ այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությանը, կամ էլ խանգարում, որպեսզի անեն իրենց պատկերացրած ճիշտ քայլերը։ Թերևս ֆիքսենք, որ ոչինչ չանելն ու ֆեյսբուքում պրարաբությամբ զբաղվելը չի կարող համարվել ճիշտ քայլ։ Լավագույն դեպքում դա նշանակում է ոչինչ չանել, իսկ վատագույն դեպքում՝ խանգարել լավ բանին»։



Նման նյութեր