
«Այսօր Երևանի բոլոր սիրուն աղջիկները եկել էին #Բուկինիստ Հայկ Պետրոսյանի խորհրդով գրքեր ձեռք բերելու»: Այսպիսի գրառում ենք տեսնում «Բուկինիստ» գրախանութի ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնի ընթերցասերները շարունակում են գրքեր խորհուրդ տալ: Այս անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ «Բուկինիստ» գրախանութի մշտական խորհրդատուներին զուգահեռ գրքեր էին խորհուրդ տալիս Հայկ Պետրոսյանը, Լալա Մնացականյանն ու Արման Նշանյանը:
Ցուցադրված էին նաև «Բուկինիստի» մշտական #գուշակիրգիրքը շարքը. «կես բառից գրքին հասկացող» ընթերցողները տեղում մասնակցում էին վիճակահանության և ստանում նվեր գիրք կամ 5-20% զեղչի քարտեր:
Ամբողջությամբ՝ wnews.am