
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ փետրվարի 9-15-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 404 երեխա՝ 198 տղա, 206 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38742 քաղաքացի: