Երգիչ Պյոտր Գարայի սպանության մեջ կասկածում են նրա կենակից գեյին
Advertisement 1000 x 90

Երգիչ Պյոտր Գարայի սպանության մեջ կասկածում են նրա կենակից գեյին

Փետրվարի 14-ին Մոսկվայում շանսոնյե Պյոտր Գարայի սպանության գլխավոր կասկածյալը նրա կենակից-հոմոսեքսուալիստն է: Օպերատիվ աշխատողների տվյալներով, մարդասպանը արտիստին դանակի յոթ վնասվածք է պատճառել՝ չորսը փորի և երեքը՝ կրծքի շրջանում: Հետո նա երգչի մարմինը տարել է լողասենյակ, քլոր լցրել՝ թաքցնելու համար հանցագործության հետքերը: Ըստ life.ru-ի, քննիչները նշել են, որ հենց այդ հանգամանքն է դանդաղեցրել դիակի հոտի տարածման պրոցեսը:

Ինչպես հաղորդել է «360» հեուտաալիքը՝ հղելով իրավապահ մարմիններում սեփական աղբյուրին, Պյոտր Գարայի մարմինը գտել են միայն այն բանից հետո, երբ բնակարանի տերը, որը վարձակալում էին արտիստը կենակցի հետ, որոշել է ստուգել, թե ինչու ոչ ոք իր զանգերին չի պատասխանում, սակայն դուռը ներսից կողպված է եղել: Հատուկ ծառայությունները բացել են կողպեքը ու հայտնաբերել հանցագործության հետքերը:

Հաղորդվում է, որ բնակարանում հայտնաբերել են պայքարի հետքեր՝ պոկված է եղել քիվը, իսկ հեռուստացույցը՝ ջարդված: Այնտեղ հայտնաբերված բոլոր հեռախոսները նույնպես կոտրված են եղել: Իսկ բոլոր արժեքավոր իրերը՝ ներառյալ սպանված արտիստի անձնական իրերը, կորել են: Այնտեղ է գտնվել նաև շունը, որը մի քանի օր քաղցած է եղել, սակայն ողջ է մնացել:

Ներկայումս անց է կացվում կասկածյալի հետախուզումը, պարզվում են երգչի սպանության այլ հանգամանքներն ու հանցագործության հնարավոր դրդապատճառները:

Նշվում է, որ հեռուստաալիքի տվյալներով, երգիչը նույնպես հոմոսեքսուալիստ էր: Բացի երգչի կարիերայից, նա զբաղվում էր համերգների կազմակերպմամբ ու հաղորդավար էր: Փետրվարի 24-ին նախատեսված էր նրա համերգը Մոսկվայում ջազային ակումբում, իսկ մարտի 3-ին՝ Սանկտ Պետերբուրգում կարաոկե-ակումբում:

«Փաստինֆո»