«Յանդեքս»-ը գլխավորել է ռուսական ամենաթանկ ինտերնետ-ընկերությունների վարկանիշը. նրա արժեքը կազմում է 12,38 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդվում է հրատարակության կայքում:
Ամենաթանկ ընկերությունների վարկանիշի երկրորդ տեղում Mail.ru Group-ն է, որն զբաղեցնում է կերակուրների առաքման շուկայի 41 տոկոսը: Նրա արժեքը գրեթե կրկնակի ցածր է վարկանիշի առաջատարից և կազմում է 6,86 մլրդ դոլար:
Վարկանիշի թոփ-5-ում նաև տեղ են գտել Avito հայտարարությունների էլեկտրոնային ցուցանակը, որը 2007 թվականին հիմնադրվել է Վլադիմիր Պրավդիվի կողմից, Wildberries և Lamoda ինտերնետ-խանութները: