Ռամիլ Սաֆարովին գեներալի կոչում տալու մասին լուրերը կեղծ են
Advertisement 1000 x 90

Ռամիլ Սաֆարովին գեներալի կոչում տալու մասին լուրերը կեղծ են

Աշոտ Ասատրյանի գրառումը. Համացանցում տարածված լուրը, թե իբր քնած հայ սպա կացինով սպանած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովին գեներալի կոչում են տվել, չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական ոչ մի լուրջ կայք չի տեղեկացրել դրա մասին, նման տեղեկություն չկա նաև ադրբեջանական բանակին պատկանող կայքում և իշխանությանը սպասարկող լրատվականներում:

Ռամիլ Սաֆարովը 2017 թվականի դեկտեմբերի 11-ին ստացել է փոխգնդապետի կոչում: Դեռ մինչև գեներալի կոչում ստանալը պետք է անցնի գնդապետի ուսադիրների տակով: Իհարկե, հեռու չէ այն օրը, երբ Սաֆարովը կկրի գեներալի ուսադիրներ, քանի որ նա այժմ ավելի շատ սեփական երկրում բանակի ու սպայի գովազդային վահանակ է ծառայում, ու ադրբեջանական բանակը փորձում է ցույց տալ, որ խրախուսում և առաջ է տանում բոլոր մարդասպան զինվորականներին:

Ադրբեջանական բանակի նման քայլը միտված է հերթական խմբաքանակի ահաբեկիչներ բուծելուն, որպեսզի փողի, փառքի և պաշտոնի համար զինվորականներն ամեն գնով փորձեն հայ սպանել: Չնայած որ Ռամիլ Սաֆարովի դեպքից հետո բոլոր զինվորականները, ովքեր փորձել են հայ զինվորի կամ սպայի կյանք խլեն, սպանվել են կամ վիրավոր զինակիցների հետ փախել են մինչև Բաքու:

Դա, իհարկե, քիչ է հետաքրքրում ադրբեջանական բանակի ղեկավարներին, քանի որ այդ կերպ նրանք ապահովում են առաջնագծում լարվածությունը և թքած ունեն իրենց մեռնող զինվորների վրա:



Նման նյութեր