
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով ներգրավված հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը և Լիանա Գասպարյանը վթարի են ենթարկվել: Այս մասին մեկ ժամ տևած ընդմիջումից հետո հայտարարեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը: Նա դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ վթարի հետևանքով հանրային պաշտպանները չեն տուժել, մարմնական վնասվածքներ չեն ստացել: Վթարից վնասվել է Արմինե Ֆանյանի մեքենան: Դատարանը ևս մեկ ժամով ընդմիջեց նիստը: