«Հարցնում են՝ ինչո՞ւ հենց այդ գիրքը նվիրեցիք Սերժ Սարգսյանին…»
Advertisement 1000 x 90

«Հարցնում են՝ ինչո՞ւ հենց այդ գիրքը նվիրեցիք Սերժ Սարգսյանին…»

Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարցնում են՝ ինչո՞ւ հենց այդ գիրքը նվիրեցիք Սերժ Սարգսյանին։

Պատասխան՝

Մենք նվիրել ենք ոչ թե մի գիրք, այլ ավստրիացի մեծ մտածող Ռոբերտ Մուզիլի շքեղ երկհատորյանկը։ Վեպը կոչվում է «Մարդն առանց հատկությունների», Աշոտ Ալեքսանյանի փառահեղ թարգմանությունն է։ Մեր այս տարվա հրատարակած լավագույն կոթողն է։

Ես ուզում էի նվիրել Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» կամ Գոլդինգի «Ճանճերի Տերը», քանի որ դրանց իրականությունը արդի հայաստանյան է, բայց եթե մարդը դեռ չի կարդացել այս վեպերը, ապա վերնագրերը կարող են թյուրիմացության մեջ գցել։
Առավոտյան գնում էի Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու եւ ընկա «պռոբկի» մեջ։ Զանգահարեցի «Անտարես» եւ ասացի, որ Արքմենիկը Նիկողոսյան պետք է գիրք ընտրած լիներ, որը նաև փաթեթավորված է թափանցիկ թաղանթով։ Ինձ ասացին, որ չեն գտնում։ Խնդրեցի, որ որեւէ նոր չբացված գիրք գտնեն իմ դարակում, ասացին’ չկա։ Ասացի՝ վերջին շրջանում մեր ամենաշքեղ գիրքը դուրս բերեն, որ չուշանամ։ Բերեցին Մուզիլը։

Հիմա՝ որ գիրքն էլ նվիրեի, ամեն ինչի մեջ դավադրություն փնտրող մարդիկ անուն էին դնելու։
Վլադիմիր Նաբոկով «Լոլիտա»
Ալբերտո Մուսա «Ձախ կողմի վարպետը»
Ժան Ժիոնո «Հուսարը տանիքի վրա»
Պաուլու Կոելյու «Անհավատարմություն»
Կամիլ Լըմոնիե «Տղամարդու սերը»
Իմրե Կերտես «Անբախտություն»
Նիկոս Կազանձակիս «Հույն Զորբան»
Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը»
Մարկես «Նահապետի աշունը»
Իտալո Կալվինո «Ծառաբնակ բարոնը»
Գաբրիել Վիտկոպ «Դիասերը»
Գուրգեն Խանջյան «Տուր ձեռքդ, պստլո»
Լեւոն Խեչոյան «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»
Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը»
Ալիս Մանրո «Պատրանքով տարված»
Ահմեդ Ումիթ «Ստամբուլի հուշը»
Լեւոն Տեր-Պետրոսյան «Խաչակիրները և հայերը»
Լեւոն Տեր-Պետրոսյան «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»
Ֆոլքներ «Ես այնժամ, դեռ մահամերձ»
Հովհաննես Երանյան «Մեղքի պարան»
Արամ Պաչյան «Ցտեսություն ծիտ»

էլ ո՞րն ասեմ…»: