Չինաստանում Յի շրջանի հրշեջ ծառայությունը երկուշաբթի երեկոյան կանչվել է հասարակական բաղնիք, որտեղ հրդեհ էր բռնկվել, հաղորդում է Mirror-ը: Կրակը տարածվում էր այնպիսի ուժով, որ այցելուներն ու անձնակազմը ժամանակ ու հնարավորություն չեն ունեցել վերցնել իրենց իրերը: Արդյունքում նրանք ստիպված են եղել փողոց դուրս պրծնել մորեմերկ, հույս դնելով հրշեջ ծառայությունների հնարամտության վրա:
Կանչով ժամանած հրշեջները պատմել են, որ հարևան տների բնակիչներն իրենք են տուժածներին առաջարկել սրբիչներ, որպեսզի նրանք կարողանան ծածկվել:
Ցայժմ չի հաջողվել պարզել հրդեհի պատճառը: Ոստիկանությունը կասկածում է, որ կրակը դարձել է ոչ սարքին սարքավորումների հետևանք: