
Երեքշաբթի երեկոյան Լոնդոնի կենտրոնում Քեմդեն Թաունի շրջանում մի շարք դաժան հարձակումներ են տեղի ունեցել: Անչափահասների խմբավորումը բանդանաներով սամուրայի սրով կտոր-կտոր է արել 20-ամյա տղամարդուն, իսկ բառացիորեն դրանից երկու ժամ առաջ մահացու վնասվածք է պատճառել մի անչափահասի, հաղորդում է The Mirror-ը:
Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում անչափահասները հարձակվել են առնվազն վեց մարդու վրա: Զոհերի թվում են եղել նաև ծնունդով Սոմալիից երկու երիտասարդ տղամարդ:
Հարձակվողները դեռ չեն ձերբակալվել: Ոստիկանությունը փողոցում ուժեղացրել է պարեկությունը և հրաման ընդունել, որը թույլ է տալիս կանգ առնել և ում հարկն է խուզարկել: