Ողբերգությունը տեղի է ունեցել Նիկոլաևսկի մարզի Կովալյովկա գյուղում: Ըստ life.ru-ի, տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ 80-ամյա տղամարդու հոշոտված մարմինը հայտնաբերվել է նրա սեփականության տարածքում: Երբ հարևանները մտել են բակ, նրանք սարսափելի պատկեր են տեսել՝ վիետնամական խոզերն ուտում, վերջացնում էին իրենց տիրոջը:
«Առանց գլխի, ձեռքերի ու ներքին օրգանների իրան են հայտնաբերել հարևանները, ովքեր տագնապ են բարձրացրել միայնակ թոշակառուի տևական բացակայության կապակցությամբ ու գնացել նրա բակ»,- հայտնել են ուկրաինական պարբերականին ոստիկանությունում:
Թոշակառուի մարմինը կուղարկեն փորձաքննության մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար: Նախնական տվյալներով, տղամարդուն կարող է վրա հասած լինել ինֆարկտը: Հավանաբար նա ընկել է ու մահացել հենց բակում և նոր միայն դրանից հետո քաղցած կենդանիները մասամբ կրծոտել են նրա մարմինը:
«Փաստինֆո»