
Արմերիկացի հոգեւորական Գրեգ Մեդսոնը սելֆին մեղք է համարում: Սելֆիի վերաբերյալ եկեղեցականի կարծիքը հրապարակվել է «Omaha World Herald» թերթում:
Նևադա նահանգի եկեղեցականը նշել է, որ սելֆին մեղքի հետևանքն է, նրա կարծիքով ինքն իրեն լուսանկարելը և հրապարակելը եսասիրության, պարծենկոտության և այլ բացասական երևույթների դրսևորում է: Եկեղեցականը կարծիք է հայտնել, որ սելֆիից կախման մեջ են շատերը, եթե անգամ նրանք օրական 200 անգամ չեն լուսանկարվում:
Նրա խոսքով՝ մարդը պետք է իր մերձավորի նկատմամբ սեր դրսևորի, իսկ սեփական անձին հանդեպ ավելի զուսպ գտնվի, «եթե դուք ընդունեք Աստծո պարգևը, ապա նա ձեզ կբուժի սելֆիից»,- ասել է եկեղեցականը: