
Cataleya Wellness Club-ում թեյի և նորաձևության երեկո էր: ArmMod Fashion Studio-ն իր հերթական Fashion Talk էր անցկացնում թեյի սիրահարների, հայ դիզայներների և fashion ոլորտի ներկայացուցիչների հետ: Wnews.am-ի նորաձևության խմբագիրները, Atex նորաձևության կենտրոնը, «Բեյբի Թաուն» խանութների ցանցի տնօրենը, հայ մոդելներ ու դիզայներներ ArmMod Fashion Studio-ի ղեկավար Ռուբինա Գրիգորյանի հրավերով եկել էին ծանոթանալու չինական թեյախմության ավանդույթների և հայ դիզայներ, BalMari ապրանքանիշի հիմնադիր Մարինե Բալասանյանի հետ։ Երեկոն անցավ ոչ ֆորմալ, ջերմ միջավայրում`թեյի գաղտնիքներին հրաշալի տիրապետող Լիլիայի մեկնաբանությամբ: