Էդգար Նավասարդյան. «Երբ մեր հետ ինչ որ դժբախտություն ա պատահում, սկզբում փորձում ենք ամեն կերպ մերժել դրա իրական լինելը, բայց դա երկար չի տևում ու իրականությունն, ի վերջո հաղթում ա»
Advertisement 1000 x 90

Էդգար Նավասարդյան. «Երբ մեր հետ ինչ որ դժբախտություն ա պատահում, սկզբում փորձում ենք ամեն կերպ մերժել դրա իրական լինելը, բայց դա երկար չի տևում ու իրականությունն, ի վերջո հաղթում ա»

Հունվարի 28-ին Արա լեռան լանջին տեղի ունեցած ողբերգությունից հետո առաջին անգամ արշավախմբի ղեկավար Էդգար Նավասարդյանը գրառում է արել Facebook-ի իր էջում:

Ընդհանրապես, երբ մեր հետ ինչ որ դժբախտություն ա պատահում, սկզբում փորձում ենք ամեն կերպ մերժել դրա իրական լինելը, բայց դա երկար չի տևում ու իրականությունն, ի վերջո հաղթում ա: Մենք էլ ընդունում ենք այն ու սովորում ապրել արդեն նորովի: Արա լեռան վրա տեղի ունեցածն էլ բացառություն չէր: Տեղի ունեցավ դժբախտ պատահար, որը փոխեց շատերիս կյանքն ու իրականությունը: Հունվարի 28-ին շատերս կորցրինք մեր ընկերոջը, ով ուներ մեծ ու բարի սիրտ, բարեգործություններ էր անում եւ ամեն հնարավոր ձեւով օգնում կարիքավոր ընտանիքներին, ու ոչ միայն:

Նաիրուհու ծավալած գործունեությունն անպայման կգտնի իր արժանի շարունակությունը, կարծում եմ դա լավագույն հարգանքի տուրքը կլինի նրան: Նրա հիշատակն ու բարի անունն այսուհետ եւս մեր իրականության կարեւոր մի մասնիկն են:

Մյուս կարեւոր մասնիկը ձեր, մեր բոլորի համախմբվածությունն էր, առանց որի շատ բաներ անհնար կլինին: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր բոլորին: Էս էն պահերից ա, երբ բառերն անզոր են արտահայտել էն, ինչ կա մտքում ու սրտում, դրա համար ուղղակի հայտնում եմ իմ պարզ, մարդկային շնորհակալությունը իմ մեծ ընկերությանը, ինձ հետ եղած հզոր թիմին, փառահեղ տղերքին, ովքեր հասան օգնության սարի վրա, բոլոր մարդկանց, ովքեր ներքևում սպասում էին ինձ ու մեր խմբին, փրկարարներին, բժիշկներին բոլոր մարդկանց, ովքեր մեր կողքին էին: Անվանական չեմ կարող հայտնել շնորհակալությունս` շատ հզոր ու մեծ թիմ էին կազմել օգնողները… մարդիկ, խմբեր, կազմակերպություններ ու կառույցներ: Ապրեք, որ կաք, միշտ էդքան հզոր մնաք:

Մի քիչ էլ ապաքինվելուց հետո անպայման կհավաքվենք, կհիշենք, կպատմենք, կխոսենք: Շատ ծրագրեր կիրականացվեն, ավելի ու ավելի պիտի համախմբվենք ու լինենք իրար կողքի, հասնենք ավելի բարձր գագաթների, իրականություն դարձնենք ավելի հզոր գաղափարներ։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ …



Նման նյութեր