01/III/2008թ․–10. ինչպե՞ս գեներալ Մանվելը «դավաճանեց» Լևոն Տեր-Պետրոսյանին. 1in.am
Advertisement 1000 x 90

01/III/2008թ․–10. ինչպե՞ս գեներալ Մանվելը «դավաճանեց» Լևոն Տեր-Պետրոսյանին. 1in.am

Ուղիղ տաս տարի առաջ` 2008-ի փետրվարի 22-ին, Ազատության հրապարակ է գալիս և Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանն է միանում գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Ավելի ուշ տեղեկություններ են ստացվում, որ շարժմանն են միացել ևս յոթ պատգամավորներ՝ ՀՀԿ-ից Մանվել Ղազարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, իսկ ԲՀԿ-ից՝ Կարո Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանն ու Տիգրան Ստեփանյանը։ Գագիկ Ջհանգիրյանը և բոլոր այս գործիչները ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շրջապատից էին: Հետընտրական առաջին իսկ հանրահավաքից` առաջին նախագահի կողքին է եղել ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը: Սակայն հատկապես Գագիկ Ջհանգիրյանի Ազատության հրապարակում հայտնվելուց հետո բոլորը սկսեցին խոսել այն մասին, որ Երկրապահի վերնախավն անցել է Տեր-Պետրոսյանի կողմը: Այս սցենարն ամբողջովին տեղավորվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի` իշխանության ռեսուրսները փոշիացնելու մարտավարության մեջ:

Մյուս կողմից` առաջին նախագահը չափազանց մեծ կարևորություն էր տալիս Երկրապահի գործոնին ու նույնիսկ Ազատության հրապարակում հավաքված բազմահազար ցուցարարներից պահանջեց վանկարկել Մանվել Գրիգորյանի անունը: Տեր-Պետրոսյանի այս քայլը միանշանակ չընդունվեց նույնիսկ տաս տարի առաջ, որովհետև ստացվում էր` շարժման առանցքը ոչ թե քաղաքացին է, այլ` մի գեներալ, որի կերպարն ամենևին էլ չի ասոցացվում դեմոկրատիայի կամ քաղաքացիականության հետ:

Ամբողջությամբ՝ 1in.am



Նման նյութեր