Պատմաբան Ռուբեն Շուխյանը Facebook-յան իր էջում ներկայացրել է հետևյալ երկու լուսանկարները:
«Էջմիածնի Մայր տաճարը` Դյուբուա դը Մոնպերեի նկարում… Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեն շվեյցարացի ճանապարհորդ էր, որը 1832-1834 թթ. ճանապարհորդել է Կովկասով, Արևելյան Հայաստանով` եղել Էջմիածնում, Երևանում և Նախիջևանում: Հետագայում հրատարակել է «Ճանփորդություն Կովկասի շուրջ» պատմագիտական աշխատությունը, որտեղ տեղ են գտել այդ ճանփորդության ընթացքում արված բազմաթիվ պատկերներ, այդ թվում նաև Էջմիածնի Մայր տաճարը ներկայացնող այս բնանկարը, արված 1832 թվականին»:
«Շուշիի համայնապատկերը՝ 1910 թվականի բացիկի վրա… Ներկայացնենք գունավոր տպագրության փոստային բացիկ՝ Շուշիի համայնապատկերով և նշումով, որ քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 5000 ֆուտ բարձրության վրա:
Համաշխարհային փոստային միություն, Ռուսաստան, 1910 թ.»: