
Փետրվարի 22-ին Երևանում տեղի ունեցավ Dior ապրանքանիշի Sauvage (eau de parfum) օծանելքի փակ շնորհանդեսը: Dior Sauvage -ը հասուն և ինքնավստահ տղամարդկանց համար է: Իր անվանը համապատասխան Sauvage -ը «անսահման հնարավորությունների և ազատ քամիների բույրն է», իսկ բույրի դեմքը ամենահայտնի ծովահեն Ջոնի Դեփն է:
Ամբողջովին Sauvage-ի ոգով կազմակերպված փակ միջոցառման առաջին հատվածում հյուրերն առիթ ունեցան ծանոթանալ բույրի ստեղծման պատմությանն ու հմայվել նրա վայրի գրավչությամբ: Ներկաներին բաժանվեցին Ջոնի Դեփի ոճով աքսեսուարներ, ինչպես նաև՝ հնարավորություն՝ տեղում անելու դերասանի հայտնի դաջվածքներից մեկը: Իսկ ամենաերջանիկները ստացան անվանական օծանելիքներ:
Ողջ սրահում տարածված Dior Sauvage -ի գայթակղիչ բույրը, Գոռ Սուջյանն ու հայտնի DJ-ները ստեղծել էին ջերմ ու շատ ոճային երեկո:
Dior Sauvage օծանելիքը ցուցադրված է լինելու Rouge խանութ-սրահներում: