Շատերն են բախվում Android սմարթֆոններում հիշողության արագ սպառումից և ավելորդ ֆայլերի կուտակումից: Քեշի մաքրումն ու ավելորդ ֆայլերից ազատվելը կօգնի ոչ միայն տեղ ազատել հիշողությունում, այլև կարագացնի համակարգի աշխատանքը:
Ստորև նշված գործիքները շատ նման են իրար և հիմնականում տարբերվում են միայն ինտերֆեյսով և որոշակի առանձնահատկություններով: Առանձնացրել ենք, սմարթֆոնը մաքրելուց բացի, հավելվածների լրացուցիչ հնարավորությունները:
- Clean Master
Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ հակավիրուս, մարտկոցի ջերմաստիճանի որոշում, թվային ֆոտո, անվտանգ միացում Wi-Fi ցանցերին:
- DU Speed Booster & Cleaner
Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ ավելորդ հավելվածների աշխատանքի կասեցում, ցանցին միանալու արագության չափում, որոշ ֆայլերի վերականգնում:
- GO Speed
Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ խաղերի արագացուցիչ, անձայն ծանուցումներ, ֆայլերի ցանկ, որոնք պետք չէ սկանավորել:
- Power Clean
Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ հավելվածնների պաշտպանություն գաղտնաբառով, ծանուցումներ ամբողջական լիցքավորման մասին, խորհուրդներ օպտիմիզացիայի մասին:
- All-In-One Toolbox
Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ սմարթֆոնը մարքելու մասին պարբերական վիճակագրություն, ռեզերվային պատճենում և վերականգնում:
- Systweak Android Cleaner
Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ ծանուցումների դիսպետչեր, WhatsApp-ով ուղարկված և ստացած մեդիաֆայլերի որոնում:
- The Cleaner
Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ հավելվածների հարմար դասավորություն, հիշողությունը մաքրելու մասին հիշեցումներ, խաղերի արագացուցիչ:
- CCleaner
Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ մարտկոցի և լիցքավորման մասին տվյալների տրամադրում, հուշումներով ծանուցումներ:
- Avast Cleanup
Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ եղանակի մասին տեղեկություններ դիսփլեյին՝ տեղեկությունները մաքրելու հնարավորությամբ:
- 360 Security
Բացի սմարթֆոնը մաքրելուց՝ խաղերի արագացուցիչ, ջերմաստիճանի գնահատական, սմարթֆոնի որոնում, հակավիրուս:
Սիրարփի Աղաբաբյան