Ապրիլյան պատերազմի օրերին ականապայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը, ով նույնիսկ երկու ոտքը կորցնելուց հետո այսպես ժպտում էր, երեկ նշանադրվել է։
Boomnews.am–ը կապ հաստատեց հերոսի հետ նշանադրության մանրամասները ճշտելու համար։
Մեզ հետ զրույցում Դավիթը պատմեց, որ իր ընտրային՝ Սոնային ճանաչել է մինչ բանակ զորակոչվելը։
Սոնան Դավիթի համագյուղացին է, 18 տարեկան։
Նշանադրությունը տեղի է ունեցել նեղ բարեկամական շրջանակում՝ Սոնայի տանը։