Samsung կորպորացիան ներկայացրել է Samsung Galaxy S9 և S9+ նոր առաջատար սմարթֆոնները: Այդ մասին Mobile World Congress 2018-ի շրջանակներում ընկերության շնորհանդեսից:
Կառուցված լինելով 10-նանոմետրանոց պրոցեսորի հիման վրա՝ նոր մոդելները հանդերձված են 8-միջուկանի պրոցեսորով: Galaxy S9 սմարթֆոնն ունի 5,8 դյույմ անկյունագիծ, 4 Գբ գործառական հիշողություն և 64 Գբ ներսարված հիշողություն:
Galaxy S9+-ի անկյունագիծը կազմում Է 6,2 դյույմ, սմարթֆոնն ունի 6 Գբ գործառական հիշողություն և ներկայացված Է երկու տարբերակով՝ 64 Գբ և 256 Գբ ներսարված հիշողությամբ: Ըստ որում սմարթֆոնների հիշողությունը կարելի Է մինչև 400 Գբ ընդլայնել Micro SD քարտի միջոցով: Նորույթները նաև ստացել են բարելավված կրկնակի 12-մեգափիքսելանոց խցիկ՝ գերդանդաղեցված նկարահանման ռեժիմով և բարձր զգայունությամբ, և 8 Mn ճակատային խցիկ: