Այս ձմռանը Հայաստանում Yandex.Taxi-ի օգտատերերն առավել հաճախ կորցրել են հեռախոսներ, վերարկուներ և ձեռնոցներ։ Այդ մասին են վկայում աջակցման ծառայության տվյալները։
Հայաստանի բնակիչները մոռացված իրերի վերաբերյալ Yandex.Taxi-ի աջակցման ծառայություն ամենաշատը դիմում են շաբաթ առավոտյան, հավանաբար՝ ուրախ անցկացված ուրբաթ օրվա հետքերով։ Դույլ, գոճի (թե ինչ տեսքով՝ նշված չէ), շինարարական գործիքներ, թխվածքաբլիթներ, վզնոց և նույնիսկ հավով թավա․ նմանատիպ անսովոր իրեր էլ են մոռանում մեքենաներում մեր ուղևորները։ Ամանորի գիշերը մոռացված իրերի շարքում ավելացան նաև «Նապոլեոն» տորթ, փաթեթավորված մի քանի նվերներ և երաժշտական գործիքներ։
Հայաստանում տաքսու վարորդներն ամենից հաճախ մեքենաներում գտնում են շշեր, վերարկուներ և անձրևանոցներ։ Մի անգամ վարորդը «փրկեց» երևանցի մի աղջկա, ով հուզմունքից մեքենայում մոռացել էր ապագա սկեսրոջ համար գնված ծաղիկները։ Մեկ այլ աղջիկ՝ այս անգամ Վանաձորից, տխրել էր, քանի որ մեքենայում մոռացել էր սիրելի ձեռնոցները, որոնք, բարեբախտաբար, շուտ գտնվեցին։ Ի տարբերություն այլ երկրների բնակիչների՝ հայաստանցիները ոչ մի անգամ չեն մոռացել անձնագիր, ամուսնական մատանի և ծխախոտ։
Կորած իրերի համար ամենաշատը տխրում են երեխաները։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Yandex.Taxi-ի աջակցման ծառայությանը խնդրել են գտնել 12 խաղալիք, չուպա-չուպս և շոկոլադե ձվիկ։
Մեքենայում թողնված իրը, սովորաբար, բարդ չէ գտնել․ ծառայության կանոնների համաձայն՝ վարորդը գտածը պետք է հանձնի այն տաքսոպարկին, որտեղ աշխատում է։ Բացի այդ, եթե ուղևորն արագ է հայտնաբերել կորուստը, կարող է կապ հաստատել հենց վարորդի հետ. նրա հեռախոսահամարը մեկ օր պահպանվում է «Ուղևորությունների պատմության» մեջ։ Եթե վարորդը հեռու չի գնացել, ապա, պայմանավորվելով ուղևորի հետ, կարող է ետ գալ և վերադարձնել մոռացված իրը։
Yandex.Taxi՝ տաքսի պատվիրելու առցանց ծառայություն։ Այն որոշում է օգտատերի գտնվելու վայրը և պատվերն ուղարկում է այն վարորդին, ով կարող է ամենաարագը մոտենալ։ Yandex-ի տեխնոլոգիաներ՝ պահանջարկի և խցանումների կանխատեսում, երթուղու կառուցում քարտեզի վրա և պատվերների բաշխում ալգորիթմերի միջոցով։ Այս ամենն օգնում է նվազեցնել պատվերի սպասման և դատարկ վազքի ժամանակը։ Դրա շնորհիվ ուղևորությունները դառնում են ավելի էժան, իսկ վարորդների եկամուտը՝ բարձր։ Հայաստանում ծառայությունից օգտվում են Երևանի, Վանաձորի, Գորիսի, Գյումրիի, Կապանի և Արարատի մարզի քաղաքների բնակիչները։ Yandex.Taxi-ի անվճար հավելվածը նախատեսված է iOS-ի և Android-ի համար, հասանելի է հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով։